211652_close_icon
views-count2293 դիտում article-date 14:28 14-08-2019

Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել. Արմեն Մուրադյան

Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Հասանք ԱՐՑԱԽ !!! Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը եւս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան: Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, եւ խոստանում՝ շուտով էլ ավելի լավ լուր կլսեք: Սա մեր նոր նախագծի սկիզբն է !!!»,–նշել է նա։

Նմանատիպ նյութեր