211652_close_icon
views-count2615 դիտում article-date 14:06 14-08-2019

ԵՊԲՀ ռեկտորն ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի փոխնախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է «Adventist Health Glendale» ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի փոխնախագահ Ռամելլա Մարկարյանին և բարերար Գրեգ Թուֆենկյանին: Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են համագործակցության հեռանկարները՝ դրանք ընդլայնելու հնարավորությունները: ԵՊԲՀ-ն, կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, դրա հեռագնա արդյունավետությունը՝ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի համաձայն՝ փորձի փոխանակման շրջանակում, ամերիկյան բժշկական կենտրոնի բժիշկների խումբն այս տարվա սեպտեմբերին կլինի ԵՊԲՀ-ում և հանդես կգա դասախոսություններով: Նշենք նաև, որ ըստ արդեն ձեռք բերված համաձայնության՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում: Հանդիպման շրջանակում հյուրերն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նրանք շրջել են ու ծանոթացել տարածաշրջանում եզակի համարվող վերականագնողական կենտրոնի պայմաններին ու մատուցվող ծառայություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր