1321 դիտում
11:02 14-08-2019
Չինաստանը թույլ չի տվել, որպեսզի ամերիկյան ՌԾՕՈՒ նավերը մոտենան Հոնկոնգի նավահանգստին
Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող 2 նավերի՝ Հոնկոնգի նավահանգստին մոտենալու յացը մերժել են։ Այդ մասին անանուն աղբյուրը հայտնել է Reuters գործակալությանը։
Ըստ տեղեկությունների՝ դրանք եղել են Green Bay դեսանտային նավը և Lake Erie հրթիռային կրեյսերը։ Չինական իշխանությունները չեն պարզաբանել մերժումը։
Հիշեցնենք, որ 2 ամիս է, ինչ Հոնկոնգում չեն հանդարտվում հակակառավարական ցույցերը տեղի իշխանությունների նախաձեռնած՝ արտահանձնման մասին օրինագծի դեմ։ Ցուցարարները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների դեմ, ինչն, ըստ նրանց, Հոնկոնգին զրկում է ինքնավարությունից:
Նմանատիպ նյութեր
463 դիտում
16:31 01-06-2015
Եմենի համար նախատեսված ՄԱԿ-ի մարդասիրական նավը նավահանգստին մոտենալիս ականանետային գնդակոծման է ենթարկվել
726 դիտում
09:25 29-06-2015
Իսրայելի ՌԾՕՈՒ-ն զավթել է Գազայի բնակչությանը օգնություն հասցնող նավը
1554 դիտում
10:09 17-07-2015
Հրաձգություն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայի մոտ. սպանվել է ՌԾՕՈՒ 4 հետևակ
Այս բաժնից
394 դիտում
21:58 27-03-2024
Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ
394 դիտում
21:30 27-03-2024
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին
628 դիտում
21:04 27-03-2024
Բաքվից Կիեւին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա