211652_close_icon
views-count1153 դիտում article-date 09:57 14-08-2019

Հեծանվի գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 13-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 12-ին, ժամը 22.56-ին, Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեի մոտից գողացել են մի ընկերությանը պատկանող հեծանիվը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեծանիվը գողացել է Երևանի 34-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր