211652_close_icon
views-count2266 դիտում article-date 23:24 13-08-2019

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

Օգոստոսի 13-ին, ժամը 18:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 16 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հրդեհը մեկուսացվել է տեղի ուժերով. հրդեհը մարվել է ժամը 18:55-ին: Այրվել է ավտոմեքենայի էլ.մալուխները և սրահը՝ մասամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր