211652_close_icon
views-count1332 դիտում article-date 22:34 13-08-2019

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովի հետ

Օգոստոսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov): Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձան նաև ՀՀ պատվիրակության՝ տարբեր գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով Թուրքմենստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, որը տեղի է ունենալու ՀՀ բարձր մակարդակի այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։

Նմանատիպ նյութեր