211652_close_icon
views-count1859 դիտում article-date 17:53 13-08-2019

Մի՛ խլեք նրանց ազատությունը․ «Դիլիջան» ազգային պարկի քոթոթը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=http://www.fpwc.org/hy/the-rescue-of-dilijan-national-park-bear-cub/]FPWC[/url] ջանքերով և մեր գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։ «Ես Ռուբեն Խաչատրյանն եմ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիրը։ Մենք իրականացնում ենք Արջերի փրկության ծրագիրը Հայաստանում։ «Internatioanl Animal Rescue»-ի, «Brigitte Bardot foundation»-ի և «Bears in mind»-ի օգնությամբ մենք արդեն իսկ փրկել ենք շուրջ 30 արջի։ Այս պահին պատրաստվում ենք փրկել արջի քոթոթի, որը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում․․․»: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է կոչ անել և հորդորել քաղաքացիներին լինել հոգատար բնության և կենդանական աշխարհի նկատմամբ, չխլել նրանց ազատությունը․․․ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր