211652_close_icon
views-count3051 դիտում article-date 16:26 13-08-2019

«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերականգնել 1 մլրդ դրամ

«Սպայկա» ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափը` տույժերով հանդերձ, նախնական կազմում է շուրջ 10 մլրդ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամը: «[url=https://armenpress.am/arm/news/984728.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: «Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում ընկերության՝պետությանը պատճառած վնասի չափն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: Այդ մասով գործողությունները նույնպես բավական բարդ և ծավալուն են, ինչը ժամանակ է պահանջում: Ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամ, սակայն կատարված վերահաշվարկների արդյունքում այս պահի դրությամբ, որը, բնականաբար, վերջնական չէ, ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը, տույժերով հանդերձ կազմում է մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը: 2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Նմանատիպ նյութեր