211652_close_icon
views-count20509 դիտում article-date 14:31 13-08-2019

Երևանում թալանել են «Արամյանց» բժշկական կենտրոնի վիրաբույժի տունը՝ տանելով ոսկյա զարդեր և գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում խոշոր չափի բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Տիգրան Սարգսյանի ահազանգի փաստով։ Վերջինս երեկ՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև ժամը 18։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և զգեստապահարանից հափշտակել ոսկյա զարդեր և Ռուսաստանի Դաշնության խոշոր չափի գումար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր