211652_close_icon
views-count2550 դիտում article-date 21:58 12-08-2019

Վարչապետ Փաշինյանը Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին սեպտեմբերի 22-ին հրավիրում է հավաքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսահեռարձակմամբ դիմեց Լոս Անջելեսի և հարակից շրջանների հայերին՝ հրավիրելով մասնակցել հանդիպմանը: «Սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրր հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր