211652_close_icon
views-count2513 դիտում article-date 17:19 12-08-2019

Օզիլի և Կոլաշինացի անվտանգության համար շուրջօրյա հերթապահություն է իրականացվում

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը և պաշտպան Սեադ Կոլաշինացը գտնվում են ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո, քանի որ կան մտահոգություներ, որ նրանք կարող են ներքաշված լինել Լոնդոնի քրեական խմբավորումների հակամարտության մեջ: Օրերս ֆուտբոլիստները Լոնդոնի հյուսիսում զինված հարձակման էին ենթարկվել: Այդ իրավիճակում նրանք աջակցություն էին ստացել արևելաեվրոպական ավազակախմբից, որոնք նրանց զգուշացնում են ցանկացած հնարավոր հարձակման մասին: Ի պատասխան, մրցակից խմբավորումը Օզիլի և Կոլաշինացի հասցեին սպառնալիքները ուժեղացրել է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով Օզիլն ու Կոլաշինացը բաց էին թողել ԱՊԼ-ի առաջին տուրում «Նյուքասլի» հետ արտագնա [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/11/1132325/]հանդիպումը [/url](1:0):

Նմանատիպ նյութեր