211652_close_icon
views-count2435 դիտում article-date 15:46 12-08-2019

Հայտնի է, թե որքան աշխատավարձ են ստանում NASA-ի աշխատակիցները

Միջազգային տիեզերակայանում գրեթե մեկամյա գիտարշավ կատարած՝ NASA-ի նախկին աստղանավորդ Սքոթ Քելլի խոսքով՝ NASA-ում աստղանավորդի առավելագույն աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 155 հազար դոլար: Այդ մասին Քելլին հայտնել է Ria Novosti գործակալությանը։ «Առավելագույնը, գոյություն ունեցող ցանցի համաձայն՝ NASA-ի աստղանավորդները կարող են հավակնել դաշնային ծառայողների GS-15 կատեգորիային, ինչը զինվորականների մոտ համարժեք է ռազմածովային ուժերի գնդապետի կամ կապիտանի կոչմանը: Այդ դիրքերում տարեկան աշխատավարձը մոտավորապես 155 հազար դոլար է (ամսական 13 հազար դոլար)»,- ասել է նա։ Նշենք, Քելլին NASA-ից հեռացել է 2016 թվականին, նրա հաշվին կա 4 թռիչք դեպի տիեզերք, այդ թվում՝ մեկամյա գիտարշավը Միջազգային տիեզերակայանում: Ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, աստղանավորդների աշխատավարձը կախված չէ նրանից՝ նրանք գտնվում են Երկրի վրա, թե կատարում են տիեզերական թռիչք՝ գտնվելով տիեզերքում, նրանք «գործուղման» սոսկ խորհրդանշական գումար են ստանում:

Նմանատիպ նյութեր