211652_close_icon
views-count1719 դիտում article-date 14:41 12-08-2019

Հետախուզվում էր թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

«Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 07.45-ին, Վանաձորի Բուլղարական ավանից բերման է ենթարկվել 23-ամյա Վոլոդյա Բ.-ն, որը օգոստոսի 5-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր