211652_close_icon
views-count5769 դիտում article-date 10:39 12-08-2019

Երևան-Մոսկվա չվերթը չի իրականացվել. ՀՀ քաղավիացիան մանրամասներ է ներկայացնում

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը օգոստոսի 12-ին չի կատարել ծրագրված չվերթը: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ պլանավորված չվերթը չի կատարվել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:

Նմանատիպ նյութեր