211652_close_icon
views-count53764 դիտում article-date 23:54 11-08-2019

Արտակարգ իրավիճակների նախարարը արտակարգ նիստ է հրավիրել. մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ հատուկ տեխնիկայով և հանդերձանքով ուղևորվել են Սյունիքի մարզ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ ԱԻՆ Փրկարար-ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ հատուկ հանդերձանքներով, տեխնիկաներով մեկնեցին Սյունիքի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով հրշեջ-փրկարարներ նախարարի հրամանով նույնպես ուղևորվել են դեպի Լեհվազ-Վարդանիձոր հատվածում գտնվող անտառում բռնկված խոշոր հրդեհի դեմ պայքարելու համար: Տեղանքը ունի բարդություն և հնարավոր է օգտագործվի նաև թրթուրավոր տեխնիկա: Ֆոտոոլրագրողի տեղեկություններով, տեղում արդեն աշխատում են Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի, Գորիսի, Մեղրիի, Սիսիանի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության և մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մինչ այդ ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանը նախարարությունում հրավիրել էր հատուկ նիստ, որից հետո հանձնարակականներ էին տրվել համապատասխան վարչությունների և բաժնիների պատասխանատուներին: Ինչպես ավելի վաղ հայտնել է [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, մոտ10 հեկտար գիհու անտառներ էին վառվում Մեղրու տարածաշրջանի "Արևիք" ազգային պարկի տարածքում։ Կրակը բռնկվել է ճանապարհի եզրից։ Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են»:

Նմանատիպ նյութեր