211652_close_icon
views-count2080 դիտում article-date 23:30 11-08-2019

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ է նվաճել

Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, մեր երկրի համար սա աննախադեպ արդյունք է Եվրոպայի առաջնություններում: «Անկասկած, կարող ենք փաստել, որ հայկական բռնցքամարտի ապագան հուսալի ձեռքերում է: Այս նվաճումը վկայում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ճիշտ և հետևողական աշխատանքի մասին: Շնորհավորում ենք մեր մեդալակիր բռնցքամարտիկներին, մարզչական կազմին»: 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Արծաթե մեդալակիր են դարձել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը։ 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն էլ Հայաստան են վերադառնալու բրոնզե պարգևով:

Նմանատիպ նյութեր