211652_close_icon
views-count31172 դիտում article-date 18:36 11-08-2019

ՄԱՐՏԱԿԵՐՏ. ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՆՈՐԱԿՈՉԻԿ - ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 11-ին Մարտակերտում այս ոգով՝ հաղթական ոգով 198 զինվոր երդում տվեցին՝ ծառայելու հայրենիքին: Հիրավի, Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում մեր խիզախ զինվորների երդման արաողությունն էր, որին մասնակցում էին Մարտակերտի զորամասի հրամանատար, գնդապետ Էրիկ Գրիգորյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը, զինվորականներ, ծնողներ եւ հարազատներ: Հանդիսավոր երդումը վարում էր զորամասի հրամանատարի ԲՀԳ տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը: Զինվորները գեղեցիկ շարք կազմած երդվեցին հայրենիքին նվիրվել անձնվիրաբար. տրիբունայից երդում տվեց նորակոչիկ-զինվոր շարքային Արթուր Դանիելյանը: Զինվորներին ողջունեց եւ շնորհավորեց զորամասի հրամանատար, գնդապետ Էրիկ Գրիգորյանը: Ելույթ ունեցավ փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը: Զինվորներին օրհնանքի խոսք ասաց զորամասի գնդերեց Նորիկ սարկավագ Խաչատրյանը: Իսկ շարքային Սամվել Հակոբջանյանը շնորհավորեց ծառայակից ընկերներին եւ իր խոսքում նշեց. « Մենք՝ նորակոչիկներս, մեծ հուզմունք ենք ապրում այս պահին, միաժամանակ լցված ենք հպարտության զգացումով, քանի որ այս պահից սկսած հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամությամբ օժտված զինվոր ենք դարձել: Խոստանում եմ, որ ես եւ իմ ծառայակից ընկերները հավատարիմ ենք մնալու զինվորական երդմանը եւ պատվով ենք կատարելու մեր զինվորական պարտքը: Մեծ փառք ու պատիվ է մեզ համար ծառայել Հայոց բանակում, որի շարքերում հերոսացել է անմահ զինվորների մի ամբողջ աստղաբույլ: Նրանց սխրանքները մեզ համար հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ են դարձել: Հպարտ ենք նաեւ, որ ծառայելու ենք հենց այս զորամասում, որի անպարտ մարտական ուղին սկսվել է Արցախյան պատերազմի տարիներից, անցել Ապրիլյան պատերազմի միջոցով եւ շարունակվում է առ այսօր: Սիրելի ծնողներ, հավատացած եղեք, որ մենք Ձեզ հուսախաբ չենք անի: Վստահ ենք, որ Ձեր բարի խրատները կօգնեն մեզ հաղթահարելու ցանկացած դժվարություն, եւ դուք դեռ շատ առիթներ կունենաք ձեր որդիներով հպարտանալու: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես մեզ՝ նորակոչիկներիս՝ զինվորական երդման կապակցությամբ: Մաղթում եմ բոլոր նորակոչիկներին կապույտ երկինք, անփորձանք ծառայություն ու բարի տունդարձ»,-իր խոսքում նշեց Մարտակերտի զորամասի զինվորը: Փառք մեր հերոսական զորամսին ... Փառք զորամասի սպաներին եւ զինվորներին: Բարի եւ անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին: [b]Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր