211652_close_icon
views-count2135 դիտում article-date 16:42 11-08-2019

Պպզած Հայաստանն անցյալում է, սա նոր Հայաստանն է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ռոք դպրոցում, ռոք խմբի երաժիշտների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Պպզած Հայաստանն ացյալում է, սա նոր Հայաստանն է։ Մի քանի մեկնաբանություններ ընկավ աչքովս, ասում են, դե, որ ինքնաթիռի տոմսը էժան լինի, դե որ ճանապարհները սարքած լինեն, դե որ սենց լինի, դե որ նենց լինի, բայց էս շեշտադրման մեջ ինձ անհանգստացնում է, որ անընդհատ ապառնիի մասին է: Բայց ես ուզում եմ, մեր մտածողությունը մի քիչ փոխվի էն տրամաբանությամբ, որ էն ինչ լինի, երանի լինի, էդ լավա, բայց էս պահին մենք ինչ կարող անենք, որ դա վաղը լինի, ամենակարրոր հարցն ա, ու սա մենակ Կառավարության խնդիր չի, սա մենակ վարչապետի խնդիրն չի: Ես համարում եմ, որ այս տղաները շատ կարեւոր գործ են անում Գյումրիում, որովհետեւ Գյումրիում ռոք ունենալը դա շատ մեծ բան, որովհետեւ ռոքը ազատության թռիչքն է, իսկ ազատությունն այն ամենակարեւոր բանն է, որ մենք ունենք: Կներեք, որ ձեր վրա շատ կենտրոնանում եմ, բայց ես շատ կարևոր եմ համարում, որ Գյումրիում երկարածամ տղաներ էլ լինեն, կարճ էլ, մորուքով էլ, առանց մորուքի էլ, էս ամեն ինչը շատ կարեւոր ա, որպեսզի մենք կարողանանք էդ պպզած վիճակներից դուրս գալ, պպզած Հայաստանն ացյալում է, սա նոր Հայաստանն է այո, երբ որ շոգ ա, կարելի է շորտ հագնել, եթե մեկը ուզում է երկար մազեր ունենալ, կարող է երկար մազեր ունենա, մյուսը` մորուք, իսկ ովքեր չեն ուզում կարող են այդպես վարվել»: Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվեց ռոք խմբի երաժիշտների հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր