2757 դիտում
16:17 11-08-2019
«Խաղաղության մարտիկ» մրցույթի լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է
ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում կայացավ «Դիպուկահար» մրցումը, որին մասնակից տղամարդ և կին զինծառայողները կրակում էին ԱԿ-74 ինքնաձիգով։
Մասնակիցներից յուրաքանչյուրը 100 մ տարածության վրա պառկած, ծնկից և կանգնած դրություններից 3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով պետք է խոցեր երեքական թիրախ։
Ինչպես տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կանանց մրցապայքարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը, տղամարդկանց՝ Ռուսաստանի ներկայացուցիչը։
«Խաղաղության մարտիկ» միջազգային բանակային խաղերի հաղթողները և մրցանակակիրների անունները կհայտարարվեն մրցման հանդիսավոր փակմանը։
Մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվում օգոստոսի 3-14-ը Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերն են չափում ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
Նմանատիպ նյութեր
2188 դիտում
15:53 31-08-2020
Հայաստանում որոշվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի լավագույն «Աթլետը»
1705 դիտում
16:42 06-08-2019
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը
2862 դիտում
13:59 07-08-2019
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ մրցափուլը
Այս բաժնից
1057 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
688 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
505 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը