211652_close_icon
views-count41798 դիտում article-date 14:48 11-08-2019

Երևանում թալանել են 36-ամյա վարորդի Porsche Cayenne-ը՝ տանելով առջևի լուսարձակները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արշակ Հ-ն և հայտնել, որ օգոստոսի 9-ի կեսգիշերին մոտ, մինչև օգոտոսի 10-ի ժամը 04։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Թաիրովի փողոցի թիվ 35/5 հասցեի մոտ կայանված իր ավտոմեքենայի լուսարձակները գողացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Porsche Cayenne մակնիշի 88 RR 088 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր