211652_close_icon
views-count1335 դիտում article-date 12:31 11-08-2019

Աթամբաևին կասկածում են հայտնի քրեական «հեղինակության» հետ կոռուպցիոն գործարք կնքելու մեջ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կասկածվում է քրեական գործի շրջանակնրում «քրեական հեղինակություն» Ազիզ Բատուկաևի հետ համաձայնության գալու մեջ։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևին։ Նշվում է, որ 2013 թվականին Բատուկաևվն անօրինականորեն ազատ է արձակվել կալանքից։ Որպես ազատ արձակվլու պատճառ՝ նվել է իբրև թե առողջության վատթարացումը։ Ավելի ուշ նա լքել է երկիրը, իսկ 2018 թվականին Ղրղզստանում սկսվել է Բատուկաևվի անօրինական ազատման վերաբերյալ հետաքննությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Աթամբաևը հրաժարվել է համագործակցել իրավապահ մարմինների հետ։

Նմանատիպ նյութեր