211652_close_icon
views-count2545 դիտում article-date 22:17 10-08-2019

Հենրիխ Մխիթարյան. Պպատրաստ ենք ԱՊԼ-ում մեր մեկնարկին.

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում՝ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում լոնդոնյան թիմի մեկնարկին ընդառաջ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/10/Mkhitaryan/1005019]Armsport.am[/url]-ը: «Եվս մեկ օր ․․․ պատրաստ ենք մեկնարկել Պրեմիեր-լիգայի նոր մրցաշրջանում։ Առաջ «Զինագործներ»,- գրել է Մխիթարյանն ու մարզումային լուսանկար հրապարակել թիմի բրազիլացի նորեկ Դավիդ Լուիսի հետ։ ԱՊԼ-ի նոր մեկնարկած առաջնության շրջանակում «Արսենալն» իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլի» կողմից։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր