211652_close_icon
views-count2895 դիտում article-date 22:59 10-08-2019

Ալեն Դելոնի դուստրը պատմել է կաթվածից հետո հոր առողջական վիճակի մասին

Ալեն Դելոնի դուստրը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և անհանգստանում են մեծանուն դերասանի առողջության համար: Անուշկան գրել է, որ այժմ Դելոնը գտնվում է շվեյցարական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Անուշկան հայտնել է, որ հայրը կաթված է ստացել, որը նաև սուր հեմատոմիկ բարդություններ է առաջացրել: Բժիշկնեը դա ախտորոշել են արյան զեղում և արյան կուտակում ներգանգային տարածքում: Լինում են դեպքեր, երբ դա հանգեցնում է ուղեղի աշխատանքի խախտմանը: «Իմ հայրիկի բախտը շատ է բերել և այժմ ամեն ինչ բարեհաջող է ընթանում: Եվ դա պատահական չէ, քանի որ հայրս իր բնավորությամբ՝ մարդ-հաղթող է», ասել է դուստրը:

Նմանատիպ նյութեր