211652_close_icon
views-count3899 դիտում article-date 16:21 10-08-2019

Տանզանիայում բենզատարի պայթելու հետևանքով առնվազն 60 մարդ է ողջ-ողջ այրվել

Տանզանիայի արևելքում գտնվող Մորոգորո քաղաքում բենզատարի պայթելու հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, հայտնում է [url=https://www.thecitizen.co.tz/news/Tanzania--60-people-confirmed-dead-after-petroleum-lo/1840340-5230384-harv6gz/index.html]The Citizen[/url]-ը՝ ոստիկանությանը հղումով: Բենզատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով վառելիքը սկսել է թափվել մեքենայից: Մարդիկ հավաքվել են մեքենայի շուրջը՝ վառելիքը հավաքելու: Այդ ժամանակ էլ պայթյուն է եղել: Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ բենզատարի շուրջը հավաքվածներից մեկը սկսել է ծխել, ինչի հետևանքով էլ տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր