211652_close_icon
views-count2590 դիտում article-date 13:20 10-08-2019

Արցախի ՊԲ-ում մեկնարկել են ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները

Օգոստոսի 9-ին ՊԲ-ում մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները: Վերջիններս երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել անգամ ամենաթանկը: Առնական կեցվածքով ու մեծ խանդավառությամբ տղաներն իրենց հարազատների առջև կանգնել են իսկական զինվորականի տեսքով: Տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նորակոչիկների ծնողներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ինչպես իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին, այնպես էլ շփվելու զորամասի հրամանատարության հետ:

Նմանատիպ նյութեր