211652_close_icon
views-count2196 դիտում article-date 11:02 10-08-2019

Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել Աթամբաևին պատկանող հեռուստաալիքն ու ընկերությունը

Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող հեռուստաալիքն ու «Մեդիա Ֆորում» ընկերությունը, հայտնում է [url=https://www.rbc.ru/rbcfreenews/5d4dba319a79473455854ea7?fbclid=IwAR0Ofwt7xdEr5NyVTkavZYWb7yU4zpjhZbG1EDEuI55oQPXRl9uvierRf5s]rbc.ru[/url]-ն՝ երկրի ներքին գործերի նախարարության կայքին հղումով: Ավելի վաղ Kaktus media տեղական պարբերականը հայտնել էր, որ երկրի ուժային մարմինների աշխատակիցները կապարակնքել են Բիշքեկում «Ֆորում»-ի շենքի դռները, որտեղ գտնվում է Աթամբաևի գրասենյակը: Հենց այդտեղ է գտնվում նաև նրան պատկանող հեռուստաալիքի շենքը: «Հեռուստաալիքի աշխատակիցներին 10 րոպե են տվել անձնական իրերը հավաքելու համար, ինչից հետո նրանք լքել են շենքը»,- հայտնել է թերթի լրագրողը: Հիշեցնենք, որ Աթամբաևը երկու օր առաջ ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը:

Նմանատիպ նյութեր