211652_close_icon
views-count2738 դիտում article-date 10:48 10-08-2019

Իսիկ Կուլում տենոր Գոռ Արսենյանը կատարել է Սայաթ Նովայի ստեղծագործությունից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին հիացրեց մեր հայրենակից, տենոր Գոռ Արսենյանը, որը կատարեց նաև հայկական ստեղծագործություն»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա [url=https://www.facebook.com/watch/?v=1473972266078355]տեսանյութ[/url] է հրապարակել: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

Նմանատիպ նյութեր