Իսիկ Կուլում տենոր Գոռ Արսենյանը կատարել է Սայաթ Նովայի ստեղծագործությունից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
«Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին հիացրեց մեր հայրենակից, տենոր Գոռ Արսենյանը, որը կատարեց նաև հայկական ստեղծագործություն»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա [url=https://www.facebook.com/watch/?v=1473972266078355]տեսանյութ[/url] է հրապարակել:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։