211652_close_icon
views-count2270 դիտում article-date 00:59 10-08-2019

Բնակարանային գողությունը բացահայտվեց երկու օրում

Օգոստոսի 6-ին, ժամը 14.05-ին, ոստիկանություն էր զանգահարել Նուբարաշենի մի բնակիչ և հայտնել, որ առավոտյան հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել ու բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար: Մեկնել էր Նուբարաշենի բաժանմունքի օպրատիվ խումբը: Փաստով հարուցվել էր քրեական գործ: Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ նախնական համաձայնության գալով գողությունը կատարել են չորս հոգով՝ Բանավան փողոցի 27-ամյա մի բնակիչ, Ադոնցի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ՝ 25-ամյա եղբոր հետ և նրանց ընկերը: Օգոստոսի 8-ին, Ժամը 23-ին, 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ չորրորդի անձը պարզելու, նրան ու մյուսներին, նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր