211652_close_icon
views-count4445 դիտում article-date 01:39 10-08-2019

Էկզոտիկ ծառերի գողությունը բացահայտվեց

Հուլիսի 1-ին, ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ: Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի և Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր