211652_close_icon
views-count2534 դիտում article-date 00:21 10-08-2019

Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են անփաստաթուղթ փայտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 8-ին, ժամը 05.30-ին, անօրինական փայտանյութ հայտնաբերելու նպատակով Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ծառայություն իրականացնող ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բաժին են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա տղամարդու՝ իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով: Թափքում եղել է կաղնու կոճղերից մոտ 3 խմ վառելափայտ, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ունեցել: Նա հայտնել է, որ փայտանյութը անձամբ բենզասղոցով հատել է մայիսին՝ Լոռու մարզի Դսեղ գյուղին հարակից անտառում: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր