211652_close_icon
views-count327 դիտում article-date 22:23 09-08-2019

Ամերիկյան դատարանը նախագահ Թրամփին պարտադրել է ներկայացնել վերջին 8 տարիների հարկային հայտարարագրերը

Նյույորքյան դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է դատարանին ներկայացնի վերջին 88 տարիների ընթացքում իր հարկային հայտարարագրերը և ֆինանսական զեկույցները։ Այդ մասին գրում է New York Times թերթը։ Այսպիսով, դանային դատարանը մերժում է նախագահ Թրամփի այն փաստարկը, թե գործող նախագահներն ազատված են հարկային հետապնդումներից։ Բացի այդ, դատավորը կառավարական կառույցների ու սահմանադրական արժեքների հանդեպ Թրամփի փաստարկներն անվանել է «զզվելի»։ Նախագահի փաստաբանները, իրենց հերթին, հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի վճիռը։

Նմանատիպ նյութեր