211652_close_icon
views-count24283 դիտում article-date 22:36 09-08-2019

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 91-ամյա ուղևորուհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Վոլոդյա Մաթևոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ օգոստոսի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ՝ 91-ամյա Արուսյակ Ա-ի մահվան փաստով։ Օգոստոսի 5-ին, ժամը 20։30-ի սահմաններում Ծովինար գյուղի բնակիչ՝ 54-ամյա Աշոտ Ա-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի 33 PO 924 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևոր Արուսյակ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից այսօր հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր