211652_close_icon
views-count4295 դիտում article-date 23:58 09-08-2019

Ոստիկանները բացահայտել են հյուրանոցում կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու օր առաջ Տիչինայի փողոցում գործող հյուրանոցում մի կնոջ ոսկյա շղթա են հափշտակել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ Սիլիկյան թաղամասի 35-ամյա մի տղամարդ, օգոստոսի 5-ի ժամը 16-ից մինչև ժամը 18-ը տուժողի հետ գտնվելով նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում և օգտվելով հանգամանքից, որ նա լոգարանում է, սեղանի վրայից գողացել է ոսկյա շղթան: Հաղորդումից ժամեր անց, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նախնական տվյալների` նա գողոնը մայրաքաղաքի գրավատներից մեկում գրավ է դրել: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր