211652_close_icon
views-count1593 դիտում article-date 12:24 09-08-2019

Երևանի քաղաքապետարանը բնակարան նվիրեց Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող քաղաքացիներին

Երևան քաղաքի ավագանին որոշեց Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող բնակիչներին երկու սենյականոց բնակարան նվիրել։ Երևանի ավագանին թույլատրեց Երևանի քաղաքապետին՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.10 շենքի հ.5 ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի նախկին թիվ 120 բնակարանի բնակիչներ` Արմեն Ավետիսյանին, Հայկ Ավետիսյանին, Մարիամ Ավետիսյանին, Վարդուհի Ավետիսյանին և Ռուզաննա Խաչատրյանին վերաբնակեցնելու նպատակով անհատույց նվիրել Սիսակյան փողոցի հ.16 շենքի թիվ 98 հասցեում գտնվող 62.3 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանը։ «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, դեռևս բնակվում են, ինչպես նաև օգտագործում և շահագործում են տարածքներ՝ 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքում։ Այդ շենքը գտնվում է փլուզման սպառնալիքի տակ և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով, քաղաքացիների հետ կատարված բանակցությունների արդյունքում նախատեսվում է նշված անձանց վերաբնակեցնել և տրամադրել նոր բնակարան»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։

Նմանատիպ նյութեր