211652_close_icon
views-count2601 դիտում article-date 14:14 09-08-2019

«Ֆեյսբուքը» պատրաստ է 3-ական մլն դոլար վճարելու մեդիային սոցցանցում նորությունների հրապարակման համար

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ԱՄՆ-ի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին երեքական միլիոն դոլար է առաջարկել կայքի հատուկ ներդիրում իրենց կոնտենտի զետեղման համար: Այդ մասին հայտնել է [url=https://www.wsj.com/articles/facebook-offers-news-outlets-millions-of-dollars-a-year-to-license-content-11565294575?mod=searchresults&page=1&pos=5]The Wall Street Journal[/url]-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ նման առաջարկություններ են արդեն ստացել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են ABCNews-ը, Dow Jones-ը, Washington Post-ը և Bloomberg-ը: Դա կապված է աշնանը կայքում նորություններին նվիրված նոր բաժին գործարկելու սոցիալական ցանցի պլանների հետ: Նորությունների կոնտենտի օգտագործման պայմանագիրը վավերական կլինի երեք տարի: Նշվում է, որ գործակալությունները կկարողանան իրենք ընտրել տեղեկատվության մատուցման ձևը՝ «Ֆեյսբուք»-ում թողնել սոսկ վերնագիրը կամ ամբողությամբ զետեղել նյութը:

Նմանատիպ նյութեր