211652_close_icon
views-count1349 դիտում article-date 10:00 09-08-2019

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նեղ կազմով նիստին հետևելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը։ Մինչ նիստը վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Նշենք, որ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Նմանատիպ նյութեր