211652_close_icon
views-count1364 դիտում article-date 09:40 09-08-2019

Պակիստանում արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը

Պակիստանի իշխանություններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը, հաղորդում է [url=https://regnum.ru/news/2684952.html]Regnum[/url]-ը: «Պակիստանում այլևս չեն ցուցադրվի հնդկական ֆիլմերը»,- ասել է երկրի վարչապետի օգնականը՝ նշելով, որ կառավարությունն աշխատում է նաև հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտի արգելման ուղղությամբ: Հնդկական ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի ավելի քան 90 երկրներում: Պակիստանի որոշումը կապված է Քաշմիրի շուրջ իրավիճակի պատճառով Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների լարվածության հետ: Այս շաբաթ Հնդկաստանի իշխանությունները հայտարարեցին Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Դրան ի պատասխան՝ Պակիստանի կառավարությունը հետ կանչեց դեսպանին, դադարեցրեց երկկողմ առևտուրը: Քաշմիրը մեծամասամբ բնակեցված է մահմեդականներով: 1947թ.-ից ի վեր, երբ երկու երկրներն անկախացան, այդ շրջանը երկու երկրների հարաբերություններում հիմնական խնդիրը դարձավ:

Նմանատիպ նյութեր