2203 դիտում
09:14 09-08-2019
Թրամփը Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել ԱՄՆ-Իրան հարաբերություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի էջում Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ նրան «հակասական ազդանշաններ» հղելով։
ԱՄՆ նախագահն արձագանքել է հուլիսին Ֆրանսիայի և Իրանի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Հասան Ռուհանիի հեռախոսային բանակցությունների մասին չհաստատված տեղեկությանը։
«Իրանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Նա հուսահատորեն ցանկանում է խոսել ԱՄՆ-ի հետ, բայց նրան հակասական ազդանշաններ են հղում բոլորը, որոնք հավակնում են ներկայացնել մեզ, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»,- գրել է Թրամփը։
Նա հիշեցրել է, որ ոչ ոք չի կարող ներկայացնել ԱՄՆ-ն բացի այդ երկրից։
«Ես գիտեմ, որ Էմանուել Մակրոնը լավ մտադրություններ ունի՝ ինչպես մյուս բոլորը, բայց ոչ ոք չի կարող խոսել Միացյալ Նահանգների փոխարեն բացի Միացյալ Նահանգներից։ Ոչ ոք լիազորված չէ որևէ կերպ ներկայացնել մեզ»,- ընդգծել է Թրամփը։
Նմանատիպ նյութեր
1337 դիտում
13:59 01-09-2020
Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին
10384 դիտում
23:44 31-03-2018
Թուրքիան Ֆրանսիային կոչ է արել հրաժարվել Սիրիա զորքեր ուղարկելու մտադրությունից
852 դիտում
12:59 21-11-2020
Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիային կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը