211652_close_icon
views-count15145 դիտում article-date 22:43 08-08-2019

Արտակարգ դեպք Երևանում. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության 30-ամյա աշխատակիցը էլեկտրակայանում հոսանքահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Ճառագայթային և Այրվածքների գիտահետազոտական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «լուսաջերմային այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, դեմքի, պարանոցի, աջ վերին վերջույթի, մարմնի 12 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնակամ բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Օ-ն է, ով հոսանքահարվել է նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Չարենցի փողոցի 38 հասցեում գտնվող էլեկտրակայանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Օ-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում և ըստ բժիշկների տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր