211652_close_icon
views-count11772 դիտում article-date 22:16 08-08-2019

Հայտնի է դարձել Մոսկվա-Երևան օդանավի թռիչքի ընդհատման պատճառը

Օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքն ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27-ին:

Նմանատիպ նյութեր