211652_close_icon
views-count1053 դիտում article-date 19:22 08-08-2019

ՀՀ ԱԽ քարտուղարը մտահոգիչ է համարում Մարտի 1-ի գործով փաստաթղթերը լրատվամիջոցի ձեռքերում հայտնվելը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնում է, որ լավ կլիներ, եթե լրատվամիջոցի ձեռքերում չհայտնվեին Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննչական գաղտնի փաստաթղթերը: Այս մասին նա կարծիքը հայտնեց այսօր՝ գոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում։ Անդրադառնալով բրիտանական BBC-ի ռուսական ծառայության հրապարակմանը` նա ասաց. «Բնականաբար, մեզ մտահոգում է: Մեզ համար կարևոր է, որ գաղտնի տեղեկության որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիություն նշանակում է անվտանգություն և ապահովվածություն: Պետք է հետաքննել, ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել լրատվամիջոցի ձեռքերում»: Հարցին, թե արդյո՞ք վտանգավոր չէ, երբ կարևոր փաստաթղթերի արտահոսք է լինում, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընդհանրապես լուծված է այդ հարցը: «Գաղտնիության հետ առնչվում են բոլորը: WikiLeaks-ը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցներում: Մենք ապահովագրված չենք, բայց աշխատում ենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վտանգը»,- ընդգծեց Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր