211652_close_icon
views-count9906 դիտում article-date 19:44 08-08-2019

Հանրապետությունում գրպանահատությունների թիվն ավելացել է 70 դեպքով

Հայաստանի Հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակում գրպանահատությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70 դեպքով: «[url=https://armenpress.am/arm/news/984329.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, Հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյան: «ՀՀ-ում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատությամբ գրպանահատությունների թիվն աճել է 70 դեպքով, որը, կարծում եմ, հանցավորության ընդհանուր շարժընթացի համատեքստում դիտարկելու պարագայում չի անցնում թույլատրելի համամասնության սահմանը: Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ գրպանահատության շուրջ 95%-ը կատարվում է Երևան քաղաքում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի և Շենգավիթի վարչական շրջաններում»,- նշեց Պետրոսյանը: Հակոբ Պետրոսյանը հայտնեց, որ հայտնաբերված գրպանահատության շուրջ 90% դեպքերով քրեական հետապնդում չի իրականացվում` բողոքի բացակայության կամ հաշվետվության հիմքով:

Նմանատիպ նյութեր