211652_close_icon
views-count2341 դիտում article-date 19:33 08-08-2019

Աթամբաևը հանձնվել է իշխանություններին

Ղրղզստանում իրավապահները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Այդ մասին, Ria Novosti-ին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում: «Երկարատև բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան ավտոմեքենայով տարել են Բիշքեկի ուղղությամբ: Աթամբաևի հետ են նրա խորհրդականներ Ֆարիդ Նիյազովն ու Կունդուզ Ժոլդուբաևան»,-պատմել Է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձեռնարկել էին պետության նախկին ղեկավարի տան երրորդ գրոհը, արդյունքում նրանց հաջողվել էր ներխուժել Աթամբաևի նստավայրի տարածքը: Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաևի ձեերբակալման գործողություն էին սկսել Բիշքեկից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չէր չհաջողվել:

Նմանատիպ նյութեր