211652_close_icon
views-count7943 դիտում article-date 20:10 08-08-2019

Բացահայտվեց բջջային հեռախոսի հերթական գողությունը

Հուլիսի 28-ին, ժամը 20.20-ին, ոստիկանություն էր զանգահարել Երևանի Վարդաշեն թաղամասի 64-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ րոպեներ առաջ անօթևանների կացարանում բնակվող մի կին գողացել է իր բջջային հեռախոսը: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է կնոջ ինքնությունը: 65-ամյա կինը ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր