211652_close_icon
views-count5609 դիտում article-date 20:52 08-08-2019

Բնակարանային գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 6-ին, ժամը 21.30-ին, 22-ամյա մի աղջիկ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Գրիբոյեդովի փողոցում գտնվող մոր բնակարանում հյուրընկալված երկու երիտասարդներից մեկը, օգտվելով իր բացակայությունից, իր պայուսակից գողացել է 37 հազար դրամ: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հյուրընկալվածների ինքնությունը: Բացատրական աշխատանքների շնորհիվ հաջորդ օրը 30-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր