211652_close_icon
views-count24963 դիտում article-date 21:12 08-08-2019

Ուժեղացված ծառայություն Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական կարգի պահպանության ամրապնդման, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով օգոստոսի 4-ին Արմավիրի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել ընդհանուր 74 անձ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, որի օրինականությունը ստուգվում է։ Բացահայտվեցին ապօրինի թմրաշրջանառության, ինչպես և հանցագործության այլ դեպքեր։ Նախկինում դատապարտված և մարզում բնակվող անձինք հրավիրվել են բաժիններ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 21 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Օգոստոսի 4-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։ Տարբեր կասկածանքներով, ինչպես և հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ բերման է ենթարկվել 56 անձ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են հանցագործության դեպքեր, այդ թվում՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի թմրաշրջանառության և այլն։ Բացի այդ հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 129 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց։ Տեղափոխվենք Վայոց ձորի մարզ։ Մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար բերման են ենթարկել մի քանի տասնյակ անձի։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, հայտնաբերվել սառը զենքեր, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բացահայտվել հանցագործությունների դեպքեր, այդ թվում՝ ապօրինի ծառահատման։ Բացի այդ, ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 14 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Ուժեղացված ծառայությունները շարունակական են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր