211652_close_icon
views-count2015 դիտում article-date 20:39 08-08-2019

Ոստիկանները բնակարանային գողության երկու դեպք են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Շրջանային փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք բնակակարանից հափշտակել էին 70 հազար դրամ ու զարդ։ Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 6-ի գիշերը։ Այս դեպքում թալանվել էր Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկը։ Հափշտակվել էր 140․000 դրամ, 450 լարի և 5 դոլար։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի և փորձաքրեագիտական վարչությունների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, պարզեցին բնակարանային գողությունների մի շարք հանգամանքներ։ Ոստիկանության ծառայողների օպերատիվ տեսադաշտում հայտնվեց Մալաթիա-Սեբաստիայի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Ոստիկանները բերման ենթարկվածին ներկայացրել են քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր