211652_close_icon
views-count1801 դիտում article-date 17:10 08-08-2019

Արթուր Մկրտչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀՀ նախագահի հրամանագիրը Արթուր Մկրտչյանին Երեվան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

Նմանատիպ նյութեր