211652_close_icon
views-count2828 դիտում article-date 16:41 08-08-2019

«Վուլվերհեմփթոնի» ուղեցույցը իր երկրպագուներին. ինչ ուտել Երևանում

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղին ակնկալվում է, որ անգլիական թիմի հարյուրավոր երկրպագուներ կայցելեն Երևան: Անգլիական թիմի պաշտոնական կայքը ուղեցույց է հրապարակել՝ հուշելով երկրպագուներին՝ ինչպես հասնել մարզադաշտ և ինչ ուտել Երևանում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/08/wolves1/1004134]Armsport.am[/url]-ը: Ի՞նչ ուտել «Ավանդական ուտեստներ Հայաստանում» բաժնում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հայկական մի քանի ուտեստ՝ բացատրելով, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում: Բաստուրմա- բարակ կտրտրած, համեմված տավարի միս, որն ընդգրկված է հայկական մսամթերքի մեջ Խորոված- խորոված միս՝ մարինացված ու փայտի կրակի վրա տապակված Խաշլամա- դանդաղ եփված գառան կամ տավարի միս՝ բանջարեղենով Լավաշ- հայկական ավանդական հաց Դոլմա- Փաթաթված խաղողի տերև, որի մեջ լցված են միս ու բրինձ Գաթա- հայկական քաղցր հաց, որը մատուցվում է որպես աղանդեր՝ թեյի կամ սուրճի հետ Չուրչխելա- (հայկական սնիկերս) թելի վրա անցկացրած ընկույզ՝ թաթախված մրգահյութերի մեջ ու չորացրած: Ակումբի կայքը անվտանգ ուղևորություն ու լավ ժամանակ է մաղթել երկրպագուներին: Նվում է նաև, որ «Փյունիկը» 1000 տոմս է հատկացրել անգլիացի երկրպագուներին, ինչպես նաև 7 տոմս՝ մրցակցի սահմանափակ կարողություններ ունեցող երկրպագուներին: Հիշեցնենք, որ ԵԼ որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր